Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

Սպորտ 06.08.2020   21:45   685

Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։

Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց

«Նիկարմ» ֆուտբոլային ակումբ

«Միկա» ֆուտբոլային ակումբ

Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց

Օնոր երիտասարդական սպորտային դպրոց

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ

Մարտունի քաղաքի սպորտային դպրոց

GOALS – Girls of Armenia Leadership soccer

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։



 Պիտակներ
         ՖԻՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb