Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Իրադարձային 26.05.2021   11:15   86

Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 

«Իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հերթական քայլը: Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: 

Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Իրական շահառուների տվյալները կներկայացվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող էլեկտրոնային հարթակի միջոցով»,- գրել է Բադասյանը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz