Հայաստանում կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի

Հրատապ 03.04.2020   11:17   966

Հայաստանում ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 663 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 736 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 686 անձ:

Վերջին տվյալներով, ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz