Հայաստանում կատարվել է 19 249 պատվաստում

Իրադարձային 17.05.2021   12:40   80

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, մայիսի 16-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 19 249 պատվաստում:

«Պատվաստումային խմբեր գործում են ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, այնպես էլ շարժական կետերում, որոնք գտվնում են հանրային վայրերում՝ Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի ժամը 10։00-16։00-ն սահմանվել են հերթապահություններ:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 Պիտակներ
         պատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz