Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է շուրջ 300 անձ

Իրադարձային 16.03.2021   13:25   94

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ շուրջ 300 անձ: 

«Այս պահին մոտ 300 անձ ունենք պատվաստված, շարունակվում է գործընթացը, դեռ, իհարկե, միայն Covid կենտրոնների բուժաշխատողների շրջանում, որովհետև հաջորդ խմբաքանակները դեռ պետք է գան Հայաստան։

Այդ ժամանակ արդեն ավելի լայն շրջանակներ կպատվաստվեն»,- ասաց Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ այս պահին պատվաստումներն իրականացվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկություններին, Ավանեսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր հրապարակումներին


 Պիտակներ
         պատվաստվել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz