Հայաստանի շախմատի հավաքականների մրցակիցները

Սպորտ 31.10.2019   11:15   553

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիների հաջորդ մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնությունում հայտնի են:

Արշակ Պետրոսյանի գլխավորած տղամարդկանց  թիմը 7-րդ տուրում կխաղա Անգլիայի դեմ: Կանանց հավաքականը կմրցի սերբերի հետ:

6-րդ տուրից հետո տղամարդկանց ընտրանին 4-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 9 միավոր: Առաջատարը 11 միավորով Ռուսաստանն է: Կանանց թիմը 6-րդն է և ունի 8 միավոր: Այստեղ ևս առաջատարները ռուսներն են:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz