Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Իրադարձային 20.06.2019   15:15   488

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- հայտնել է Ալեն Սիմոնյանը:


 Պիտակներ
         Հայաստանի պատվիրակություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz