Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Շվեդիա

Սպորտ 04.06.2021   09:45   432

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր հավաքականն այսօրվանից կսկսի պատրաստվել Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենան Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, հունիսի 5-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի հավաքականն արտագնա ընկերական խաղում ոչ-ոքի էր խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ` 1:1


 Պիտակներ
         Հայաստանի ֆուտբոլի հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz