Հայաստանի 9 շախմատիստ հաղթահարեց Աշխարհի գավաթի ընտրական 1-ին փուլը

Սպորտ 26.05.2021   10:44   142

Առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում ավարտվեց 1-ին փուլը: Հայաստանի 13 պատվիրակներից 9-ը հաղթահարեց անդրանիկ արգելքը և մտավ 2-րդ փուլ:

Դասական շախմատի երկու հանդիպումներից հետո իրենց մրցակիցներին «նոկաուտի» ենթարկեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը և Արմեն Բարսեղյանը: Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթանակի հասան միայն թայ-բրեյքում:

Մեր շախմատիստներից առաջինը դուրս մնաց Արամ Հակոբյանը, որը պարտվեց երկու պարտիայից հետո: Իսկ ահա Մամիկոն Ղարիբյանը, Աննա Սարգսյանը և  Լևոն Բաբուջյանը պայքարեցին մինչև վերջ, սակայն զիջեցին «Արմագեդոնում»:

Ահա մերոնց արդյունքներն 1-ին փուլում.

Սերգեյ Մովսեսյան – Ժերար Այաշ (Իսպանիա)` 2,5-1,5

Հովհաննես Գաբուզյան – Ֆրանչեսկո Սոնիս (Իտալիա)` 2,5-1,5

Սամվել Տեր-Սահակյան – Սայմոն Ուլյամս (Անգլիա)` 1,5-0,5

Հայկ Մարտիրոսյան – Նիկոդիմ-Կոզմին Ստեպանեսկու (Ռումինիա)` 3-1

Ռոբերտ Հովհաննիսյան – Ռուդիկ Մակարյան (Ռուսաստան)` 2,5-1,5

Մանուէլ Պետրոսյան – Ֆիոնա Սիբեր (Գերմանիա)` 2-0

Արամ Հակոբյան – Գժեգոշ Նասուտա (Լեհաստան)` 0,5-1,5

Շանթ Սարգսյան – Էնդրյու Հորտոն (Անգլիա)` 1,5-0,5

Տիգրան Հարությունյան – Լուկա Բուսիշավլևիչ (Սերբիա)` 2-0

Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա) - Լևոն Բաբուջյան` 3-2

Սաբինո Բրունելո (Իտալիա) - Աննա Սարգսյան` 3-2

Գերգելի Կանտոր (Հունգարիա) - Մամիկոն Ղարիբյան` 3-2

Օլիվեր Միհոկ (Հունգարիա) - Արմեն Բարսեղյան` 0,5-1,5

Այսօր կկայանան 2-րդ փուլի 1-ին տուրի պարտիաները: Մեր շախմատիստները կհանդիպեն հետևյալ մրցակիցների հետ.

Տայգեր Հիլապս (Շվեդիա) - Սերգեյ Մովսեսյան

Հովհաննես Գաբուզյան – Դավիթ Պարավյան (Ռուսաստան)

Արմեն Բարսեղյան - Սամվել Տեր-Սահակյան

Ալեքսանդր Հուզման (Իսրայել) - Հայկ Մարտիրոսյան

Լորենցո Լոդիկի (Իտալիա) -Ռոբերտ Հովհաննիսյան

Կլեմենտի Սիչև (Ռուսաստան) - Մանուէլ Պետրոսյան

Վոլոդար Մուրզին (Ռուսաստան) - Շանթ Սարգսյան

Տիգրան Հարությունյան – Միխաիլ Անտիպով (Ռուսաստան)

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով: Երրորդ փուլը հաղթահարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz