Հավատարիմ ենք մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը. Պոմպեո

Քաղաքական 21.09.2020   12:06   140

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ
21 սեպտեմբերի 2020թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը։Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարեկեցության ցանկությունների շուրջ։

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի շարունակական հանձնառությունն ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացմանը։ Մենք գովելի ենք համարում թափանցիկության, պատշաճ դատական ընթացակարգերի և քաղաքացիների հաշվետվողականության մեծացման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը և կշարունակենք աջակցել Ձեզ այդ աշխատանքներում։

Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը և կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո։

Այս տարի նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհի առաջ նոր մարտահրավերներ ծառացան, սակայն հպարտ ենք, որ համավարակի դեմ պայքարին միտված մեր սերտ համագործակցությունը հանգեցրեց մեր ժողովուրդների միջև գործակցության առավել ամրապնդմանը։

Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, ազատություն ու բարեկեցություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz