Հաշվարկվել է 2.139.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Իրադարձային 24.06.2021   13:19   58

Հաշվետվություն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42.996.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով  նշանակվել 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 50 դեպքով հաշվարկվել է 2.139.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 3.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 50 դեպք, որից 47-ով հաշվարկվել է 42.832.212 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2.139.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 117.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 47.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1.083.250 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.124.039 ՀՀ դրամ:


 Պիտակներ
         շրջակա միջավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz