Հանրային Հ/Ը-ն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների ներկայացրած հոլովակները

Քաղաքական 16.06.2021   09:45   102

Հանրային Հ/Ը ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների ներկայացրած հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը։

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը։

«Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերեւույթ խախտումը կանխելու սկզբունքով եւ օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից: Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ եւ համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով:

Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր:


 Պիտակներ
         Հանրային Հ/Ը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz