Հանցավոր խենթանոց է

Մտորման համար 21.06.2021   20:30   378

Հասարակ խենթանոց չի, հանցավոր խենթանոց է

Մարդիկ,

- ովքեր 2016-17թթ-ին «խաղաղություն» ու «փոխզիջում» բառերն անգամ չէին ուզում լսել,

- ովքեր համարում էին, որ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում,

- ովքեր «փոխզիջումային» տարբերակի արդյունավետ քննարկման համար պայման էին դնում Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման ճանաչման հստակ պատրաստակամությունը,

- ովքեր բանակցվող տարբերակին զորակցելը մեկնաբանում էին իրենց ինտելեկտի մակարդակներում, պնդելով, թե բանակցվող տարբերակը «ազատագրված տարածքները հանձնել» ենթադրող «խայտառակ ու ստորացուցիչ լուծում» է,

- ովքեր պատերազմից 1-2 ամիս առաջ Սևրի պայմանագիր էին թմբկահարում,

- ովքեր պատերազմի սկզբի օրերին ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլև՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս շպրտելու նպատակներ էին դրել իրենց առջև,

հիմա այս մարդիկ տաղավարից-տաղավար, գյուղից-գյուղ ընկած «խաղաղություն», «շրջափակումների վերացում», «թուրքերի հետ երկխոսություն» ու նմանատիպ գաղափարներ են քարոզում: Սա էլ հերիք չի, մի բան էլ նոր պատերազմով են շանտաժ անում ու այլոց կշտամբում, թե ինչպես կարելի է իրենց վեհ գաղափարներին հակադրվել:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz