Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Սպորտ 25.05.2021   14:19   88

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ իսպանացի Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվարդիոլային ընտրել են լիգայի մենեջերների ասոցիացիայի անդամները: Այն արհմիություն է, որտեղ ընդգրկված են Անգլիական ֆուտբոլային լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, Անգլիայի ազգային և տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները:

«Ուրախ և հպարտ եմ երկրորդ անգամ այս մրցանակին արժանանալուս համար: Օգնականներս ևս արժանի են մեծ գնահատանքի»,- ասել է Գվարդիոլան:

Դեռևս մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:


 Պիտակներ
         Գվարդիոլա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz