Գրկախառնության միջազգային օրն է

Օրացույց 21.01.2021   10:30   1054

Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետև արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել և ինչու է ընտրվել հենց այդ օրը:

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաև տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանցում միմյանց:


 Պիտակներ
         Միջազգային օրեր, հունվարի 21


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb