Grammy. Տարվա լավագույն երգը

Art News 11.02.2019   10:25   413

Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ է ճանաչվել This Is America կոմպոզիցիան՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:

Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից եւ չէր եկել պարգեւների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին և հիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

This Is America-ն Grammy է նվաճել նաեւ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» և «Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգևի Էին հավակնում նաև կանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող Էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաեւ ամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն եւ Shallow երգը՝ Լեդի Գագայի և Բրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:

Քուպերը չէր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգևն ստացավ միայնակ:

Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանիկն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝ Golden Hour-ի համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz