Գուրգեն Արսենյանի որդուն կասկածում են ավազակային հարձակմամբ 20 հազար դրամ հափշտակելու համար

Իրադարձային 11.09.2020   17:04   66

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի ենթադրյալ մասնակցությամբ ավազակության դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ։ Պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալվել էր։



 Պիտակներ
         Գուրգեն Արսենյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb