Գլուխգործոց համարվող ամենակարճ պատմվածքները

Մտորման համար 11.08.2020   23:00   3615

Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է ընդամենը 6 բառով մեկ ամբողջական պատմվածք գրել: Ընկերները չհավատացին նրան, իսկ Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրեց «For sale: baby shoes, never used» («Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն:»), վերցրեց գրազի գումարն ու դուրս եկավ բարից:

Հեմինգուեյը համարվում է 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը, նրանից հետո շատերն են փորձել նման գլուխգործոցներ գրել սահմանափակ բառերով, բայց ոչ բոլորը կարող են տիրապետել կարճ, բայց ասելիքով ստեղծագործություն գրելու արվեստին:

Ներկայացնում ենք այս ոճով գրված ևս մի քանի գլուխգործոց․

1. Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, երբ գրել է մի գործ, որն ունի դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ հանգույց, կուլմինացիա, լուծում:

«Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

2. Անգլիացիները նախկինում անց են կացրել ամենակարճ պատմվածքի մրցույթ միայն այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեին թագուհին, Աստվածը, սեքսը և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը. «Օ՜, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:

3. Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է. «Երկրագնդի  վրա մնացած վերջին մարդը նստած էր  սենյակում, դուռը թակեցին»:

4. Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

5. Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»:



 Պիտակներ
         մտորման համար, Վիկտոր Հյուգո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb