Գիորգի Գախարիան մեկնել է Բրյուսել

Աշխարհ 15.06.2021   15:00   55

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան մեկնել է Բրյուսել: Կուսակցության հայտարարությամբ՝ Գախարիան աշխատանքային հանդիպումներ է ունենալու արևմտյան գործընկերների հետ:

«Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Գախարիան և Կախաբեր Քեմոկլիձեն այսօր մեկնել են Բրյուսել և հանդիպումներ կունենան ինչպես Եվրախորհրդարանականների, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակի ներկայացուցիչների հետ, այնպես էլ ՆԱՏՕ-ում:

Միևնույն ժամանակ, նրանք հանդիպումներ են ունենալու տարբեր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ», — ասվում է կուսակցության հայտարարությունում:


 Պիտակներ
         Գիորգի Գախարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz