Ղրղզստանը հատուկ կարգավիճակ կտա Տաջիկստանի հետ սահմանային Բատկենի շրջանին

Աշխարհ 04.05.2021   13:07   92

Ղրղզստանի Բատկենի շրջանին՝ որտեղ ապրիլի 29-ին տեղի էր ունեցել սահմանային զինված հակամարտությունը Տաջիկստանի հետ, հատուկ կարգավիճակ կտրվի։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը տարածաշրջան այցի ընթացքում։

«Համապատասխան որոշումն իմ կողմից ստորագրվել է և ուղարկվել խորհրդարան։ Հենց այն ընդունվի, Բատկենի շրջանը կստանա հատուկ կարգավիճակ, որը ենթադրում է նաև հարկային արտոնություններ»,-ասել է վարչապետը։

Մարիպովը վստահեցրել է տեղի բնակիչներին, որ ավերված տների փոխարեն նորերը կկառուցվեն։ Նախնական հաշվարկով՝ խոսքը Բատկենի շրջանում 30, Լեյլեքի շրջանում 70 տների մասին է։ Աշխատանքները կավարտվեն մինչև ձմեռ։

Մարիպովի խոսքով՝ ներկայում շարունակվում են նշագծման և սահմանազատման աշխատանքները։


 Պիտակներ
         Ղրղզստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz