Ղրղզստանի նախագահը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին իրադրության կայունացման մասին

Աշխարհ 30.04.2021   10:23   98

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրադրությունը, որտեղ ապրիլի 29-ին տեղի են ունեցել մարտական ընդհարումներ երկու պետությունների զինծառայողների միջեւ, կայունացել Է: Ապրիլի 30-ին այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի պետության ղեկավար Սադիր Ժապարովը, հաղորդել Է նրա մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրությունը Ղրղզստանի Հանրապետության Բաթքենի մարզում կայունացել Է եւ գտնվում Է երկրի նախագահի վերահսկողության ներքո: Բաթքենի մարզում Է գտնվում աշխատանքային խումբը՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվաչապետ Արտյոմ Նովիկովի գլխավորությամբ: Աշխատանքային խումբն իր ժամանման պահից ձեռնարկել Է հակամարտության կարգավորման մի շարք միջոցներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Ներկայումս անհրաժեշտություն չկա կամավորներ ուղարկելու սահմանակից շրջան: Ղրղզստանի քաղաքացիները պետք Է այդ աշխատանքը վստահեն համապատասխան պետական մարմիններին, որոնց ներկայացուցիչները գտնվում են ղրղզա-տաջիկական պետական սահմանի հատվածում: Լարվածության օջախը մարված Է, իրադրությունը կարգավորվել Է բանակցությունների ընթացքում»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:

Ժապարովը ցավակացություններ Է հայտնել Տաջիկստանի հետ հանրապետության սահմանին ապրիլի 29-ին տեղի ունեցած զինված բախման ժանանակ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Ղրղզական կողմի վերջին տվյալներով՝ բախման ժամանակ սպանվել Է հանրապետության 13 բնակիչ, ընդամենը տուժել Է 134 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz