Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել Է 2,3 միլիոնի

Աշխարհ 10.02.2021   11:53   140

Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտեցել Է 2,3 միլիոնի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ հետեւում Է համաճարակաբանական իրադրությանը: Մասնագետների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 8072 դեպք, ընդհանուր առմամբ հիվանդացել Է 2 միլիոն 299 հազար 996 մարդ:

Գերմանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 813-ով եւ հասել 62 հազար 969-ի: Ապաքինվել Է գրեթե 2,1 մլն մարդ: Կոխի ինստիտուտը փետրվարի 9-ին հաղորդել Է, որ ԳԴՀ-ի 1 միլիոնից ավելի բնակիչներ ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստ, որոնք անհրաժեշտ են իմունիտետի ձեւավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz