Գերմանիայում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Իրադարձային 29.01.2020   10:22   454

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում աճել է նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը․ հիվանդության ևս երեք դեպք է հաստատվել Բավարիայում։

Կորոնավիրուսով բոլոր վարակվածներն աշխատել են միևնույն ընկերությունում։ Այդպիսով վարակվածների թիվը չորսի է հասել։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հաղորդեցին Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակի մասին։ Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր 2019-nCoV տիպն է։ Վերջին տվյալների համաձայն Չինաստանում վարակվածների թիվը 4,5 հազարի է հասնում։

Ավելի քան 100 մարդ մահացել է։


 Պիտակներ
         Գերմանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz