Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերի հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում. Մելքոնյան

Հրատապ 29.04.2021   15:01   113

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին լուծում տալու համար Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը պարբերաբար հանդիպում են, անմիջական հանդիպումից բացի, կա նաև կապ, որով հաղորդակցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են  բանակցությունները գերիների վերադարձի հետ կապված:

«Հանդիպումները պարբերաբար արվում են՝ բնականաբար գերիների հարցին լուծում տալու համար»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ հանդիպում եղել է երևի 1 ամիս առաջ, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, դա չի նշանակում, որ կապը չկա: «Անմիջական հանդիպումներից բացի, նաև հեռախոսային կապ գոյություն ունի: Կա կապ, որով իրենք կարող են հաղորդակցվել»,-ասաց նա:


 Պիտակներ
         ԱԱԾ պետեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz