Գեղարքունիքում ռուս սահմանապահներ կտեղակայվեն

Հրատապ 22.06.2021   13:21   115

Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, անպայման տեղյակ կպահենք: Այս մասին հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ, հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»,-ասաց նա։

Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց․

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք»։


 Պիտակներ
         ռուս սահմանապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz