«Գազպրոմ Արմենիա»-ի բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից. Մարուքյան

Իրադարձային 11.09.2020   12:10   41

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Գրառման մեջ ասված է. «Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ երեկ կեսօրին դիմել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլոք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։

Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։

Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը։

Պատասխան ստանալուն պես՝ այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։



 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb