Գազայի հատվածից վերսկսվել և Իսրայելի հարավի հրթիռակոծումը

Աշխարհ 17.05.2021   12:32   70

Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բեեր Շեւա քաղաքում եւ դրա շրջակայքում հնչում են հակաօդային պաշտպանության շչակները»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ:

Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3 100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել Է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չանցնելով սահմանը, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է 1 210 արկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz