Գավառի N2 դպրոցը հիմնովին վերակառուցվել է

Իրադարձային 24.02.2021   13:40   87

Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է:

Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։

Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։

Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
 


 Պիտակներ
         դպրոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz