Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են

Network News 24.06.2021   17:00   80

2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ը ենթարկվել է վնասաբեր գաղտնագրող ծրագրերի գրոհների, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. Ադրբեջանը 9-րդն էր այն երկրների ցանկում, որոնք բախվել են տրոյացի գաղտնագրիչների գրոհների։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ 2021 թվականի առաջին եռամսյակում այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Բանգլադեշում (2,31%), Եթովպիայում (0,62%) և Հունաստանում (0,49%) գտնվող օգտատերերը:

Աշխարհում 2021-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է գաղտնագրիչների 7 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4354 նոր մոդիֆիկացիաներ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 5 նոր ընտանիք և 5225 նոր մոդիֆիկացիա:

«2021 թվականի առաջին եռամսյակում Avaddon խմբավորումը, ի լրումն գողացված տվյալների հրապարակման, իր կայքում հայտնել Է, որ զոհը ենթարկվելու Է DDoS-գրոհի այնքան ժամանակ, քանի դեռ կապ չի հաստատել չարագործների հետ։ REvil (Sodinokibi) խմբավորումը նույնպես ընդլայնում է իր ճնշման եղանակների շրջանակը: Արդեն զինանոցում գտնվող DDoS-գրոհներին նա ավելացնում է տուժած ընկերության հաճախորդներին և գործընկերներին ուղղված սպամը և զանգերը»,– նշում են ընկերության փորձագետները:

Գաղտնագրող-շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։

Գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերը գաղտնազերծելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։


 Պիտակներ
         շորթող ծրագրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz