Գագարինի դպրոցում բացվեց Արցախյան պատերազմի հերոսների Փառքի անկյուն

Իրադարձային 01.06.2021   15:00   68

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ  դպրոցում բացվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված  Փառքի անկյուն` «Քաջերի սերունդները քաջեր են...» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Փառքի անկյունը բացելու պատիվը տրված էր ժամկետային զինծառայող, անմահության ճանապարհը բռնած Տիգրան Ղարիբյանի քրոջը: Դպրոցի Փառքի անկյունում յուրաքանչյուրն իր տեղն ունի «Պատիվ ունեմ», «Սպասում», «Մեր կամքը ամուր է քարից էլ» խորագրերով, իրար կողք կողքի են երեկվա ու այսօրվա զինվորները, հայրենիքի իրական պաշտպանները:

«Երախտապարտ գագարինցին գնահատում ու արժեւորում է հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր հայրենի հողի կանչով մարտի դաշտ ելան 90-ականների սկզբին, նրանց, որոնք այսօր էլ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ, նրանց, ովքեր հերոսացան 2020-ի 44-օրյա պատերազմում:

Գագարինը 44-օրյա պատերազմում տվեց 6 զոհ. Հարություն Վրեժի Ռաֆայելյան, Արթուր Իվանի Վիրաբյան, Ռադիկ Պապինի Թորոսյան, Ալիկ Իշխանի Պետրոսյան,  Տիգրան Համբարձումի Ղարիբյան, Հովիկ Վարուժանի Վերանյան: Լեռնիկ Անդրանիկի Վահանյանն էլ առ այսօր համարվում է անհայտ կորած, սակայն գագարինցին սպասում է իր զավակի վերադարձին: Հերոսներին նվիրված Փառքի անկյունում հանդիպեցին դպրոցի աշակերտներն ու զոհվածների ծնողները, հարազատները: Հանդիպումը սրտառուչ էր, և օրվան նվիրված տողերը, երաժշտական կատարումները հյուսվել էին հերոսների շուրջ` դառնալով անամոք ցավի, հիշողության, ոգեկոչման ու խոնարհումի վավերագրեր:


 Պիտակներ
         դպրոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz