Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Քաղաքական 29.06.2021   18:12   197

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ:

Այս մասին Գեորգիսյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է բարձրաձայնել քաղաքացիներին հուզող խնդիրները և աշխատելու է լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը: Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության կառավարման խորհրդին և թիմակիցներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,-գրել է Գեորգիսյանը:

 


 Պիտակներ
         Գևորգ Գորգիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz