Ֆուտբոլի Սուպերլիգայի մրցաշարը կդադարեցվի

Սպորտ 21.04.2021   13:24   145

Եվրոպական Սուպերլիգայի մամուլի ծառայությունը, մրցաշարից մի շարք ակումբների դուրս գալուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Դրանու ասված է, որ նոր լիգայի ղեկավարությունը նպատակ ունի զարգացնելու ֆուտբոլը և հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած դժվարությունները:

Նաև նշել է, որ ղեկավարությունը կքննարկի նախագծում հնարավոր փոփոխությունները, որոնք կբավարարեն մրցաշարի բոլոր մասնակիցներին:

Հիշեցնենք՝ 12 ֆուտբոլային ակումբներ հայտարարել են եվրոպական նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին:

ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաները և ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները խստորեն քննադատեցին Սուպերլիգան հիմնադրելու գաղափարը:

ՈւԵՖԱ-ն երկուշաբթի օրը հայտարարեց, որ նոր մրցաշարի խաղացողներին թույլ չի տա դուրս գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններ:


 Պիտակներ
         Սուպերլիգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz