Ֆինլանդիայում 35 հազարից ավելի տուն առանց Էլեկտրականության Է մնացել փոթորկի պատճառով

Աշխարհ 15.06.2021   13:33   71

 Ֆինլանդիայի մի քանի տարածաշրջաններում ավելի քան 35 հազար տուն հունիսի լույս 15-ի գիշերն առանց Էլեկտրականության Է մնացել փոթորկի՝ սաստիկ քամու եւ անձրեւների պատճառով, որոնք հանգեցրել են Էլեկտրահաղորդման գծերի խզման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Ֆինլանդիայի Energiateollisuus Էներգաընկերությունների միավորումը:

Անջատումներ են գրանցվել երկրի կենտրոնում, արեւմուտքում, հարավ - արևմուտքում, արևելքում և հյուսիսում, ընդամենը գրեթե 90 բնակավայրերում:

Ներկայումս ամենից շատ հոսանքազրկված տներ կան Յամսյա եւ Յուվյասկյուլյա քաղաքներում (յուրաքանչյուրում ավելի քան 2 հազար), ինչպես նաեւ Կանգասալայում (շուրջ 2 հազար): Energiateollisuus-ն օրվա ընթացքում քամու սաստկացման պատճառով նոր անջատումներ Է կանխատեսում արեւելյան տարածաշրջաններում: Ինչպես հայտնել Է Iltalehti թերթը, տարերքն ազդել Է երկաթուղային հաղորդակցության վրա, այն, մասնավորապես, խախտված Է երկու խոշոր քաղաքների Տամպերեի եւ Պորիի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Ֆինլանդիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz