Ֆիլիպիններում մաքսանենգ ճանապարհով ներկրված 21 մեքենա է ոչնչացվել (տեսանյութ)

Աշխարհ 25.06.2021   18:15   257

Ֆիլիպինների մաքսավյին ծառայության աշխատակիցները ոչնչացրել են պրեմիում դասի մեքենաների խմբաքանակ, որը երկիր էր ներկրվել անօրինական ճանապարհով։ Մաքսային ծառայության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է էքսկավատորը ոչնչացնում մեքենաները։ Նշվում է, որ մայրաքաղաք Մանիլայում և Կագայան-դե-Օրո քաղաքներում ոչնչացվել է 21 մեքենա։

Մեքենաների նկատմամբ «հաշվեհարդարի» հեղինակը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն է։ Նախկինում ապօրինի ներկրված մեքենաները վաճառվել են աճուրդով, սակայն շուտով հայտնի է դարձել, որ դրանք գնել են հիմնականում քրեական աշխարհի ներկայացուցիչները։

Դրա հետ կապված՝ իշխանություններն արգելել են նման միջոցառումները։


 Պիտակներ
         մեքենա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz