Facebook-ը գործարկել է Clubhouse-ին մրցակից ծառայություն

Network News 23.06.2021   19:15   46

Facebook-ը գործարկել է Clubhouse-ի անալոգը՝ Live Audio Rooms ծրագիրը, որը թույլ է տալիս որոշ հասարակական գործիչների և խմբերի բացել առցանց սենյակներ և շփվել մյուս օգտատերերի հետ Facebook-ի հավելվածի միջոցով, հայտնում է The Verge-ը։

Live Audio Rooms ծառայությունը հնարավորություն կտա հավելվածի օգտվողներին՝ միանալ հայտնի մարդկանց, գիտնականների, դերասանների, քաղաքական գործիչների հետ զրույցներին: Միաժամանակ մասնակցող բանախոսների թիվը սահմանափակվում է 50-ով, իսկ ունկնդիր կարող են լինել՝ որքան ասես: Ծառայությունը ենթագրեր կապահովի իրական ժամանակի ռեժիմում, իսկ նրանք, ովքեր ցանկանում են արտահայտվել, պետք է սեղմեն «ձեռք բերձրացնել» կոճակը։


 Պիտակներ
         Facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz