Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին

Աշխարհ 21.05.2021   14:00   142

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հուլիսի 16-ին՝ շուրջ 9-ամսյա դադարից հետո, Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի։ 

Օրվա ընթացքում աշտարակ այցելել կարող են սահմանափակ թվով հյուրեր՝ մինչև 10 հազար։ Մինչ պանդեմիան օրական աշտարակ էր այցելում 25 հազար մարդ։ Սահամանափակող միջոցառումները կգործեն ողջ ամառ։

Մայիսի 19-ից Ֆրանսիայում սկսվել է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլ՝ կապված համաճարակային իրադրության բարելավման հետ։ Բացվել են թանգարանները, ռեստորանները, հագուստի և կենցաղային տեխնիկայի խանութները։


 Պիտակներ
         Էյֆելյան աշտարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz