ԵԽԽՎ զեկուցողը՝ Ադրբեջանին հանձնած ականապատման քարտեզների մասին

Քաղաքական 14.06.2021   15:19   62

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման հարցով ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Աղդամի՝ մոտ 100 000 ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին։

«Չափազանց կարևոր է ձեռնարկել քայլեր՝  մեղմելու համար երկարատև հակամարտության մարդասիրական հետևանքները, որոնք առաջացել են անցած տարի վեց շաբաթ տեւած պատերազմի արդյունքում», - նշել է նա։

Զեկուցողն ընդգծել է, որ չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ, այսօր կարող են ողջունել կողմերին, որ «տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին՝ գտնելու լուծում պատերազմի երկու կարևորագույն մարդասիրական հետևանքների լուծման հարցում»:

Փոլ Գավանը Հայաստանում էր  2021թ. մայիսին և նախատեսում է  ամռանը այցելել Ադրբեջան՝ հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով։


 Պիտակներ
         Փոլ Գավան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz