ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

Իրադարձային 24.06.2021   16:09   69

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ԵԽԽվ կայքից:

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։

ԵԽԽՎ-ն դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։

Առանձին հայտարարությամբ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն «առանձնակի հիասթափություն» է հայտնել Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության` իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցության ձախողման, ինչպես նաև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի համապատասխան, պարտադիր վճիռների շարունակական չկատարման կապակցությամբ:


 Պիտակներ
         ԵԽԽՎ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz