ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է Բաքվի «պուրակի» բացումը

Իրադարձային 27.04.2021   16:21   100

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում դատապարտել է Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացումը, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակը հրապարակված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

Միյատովիչը խորը մտահոգությունն է հայտնել Բաքվում ռազմական ավարի պուրակի բացման կապակցությամբ: «Ես նման պատկերները շատ տագնապային և ստորացուցիչ եմ համարում: Այդպիսի դրսևորումը կարող է միայն ավելի խորացնել թշնամական տրամադրվածությունը և թշնամական լեզուն»,- նշել է Միյատովիչը:

Հանձնակատարը կոչ է անում նախագահին կոշտ դիրք զբաղեցնել ցանկացած հռետորաբանության և գործողության նկատմամբ, որը բերում է թշնամանքի հրահրման և ատելության, և դրա փոխարեն քաղաքական ամբողջական աջակցություն ցուցաբերել ժողովուրդների հաշտեցման և խաղաղության հաստատման հարցում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարօրությունը:

Միյատովիչի նամակին Ադրբեջանն արձագանքել է կոշտ հռետորաբանությամբ՝ մեղադրելով հանձնակատարին կողմնակալության մեջ, կիկին ի ցույց դնելով իր անհանդուրժողականությունն ու միջազգային հեղինակավոր կառույցների կողմից քննադատությունների հետ հաշվի նստելու անկարողությունը: Պատասխանը տարածվել է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից: 


 Պիտակներ
         Բաքվի «պուրակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz