Եվրո-2020. Պորտուգալիան եզրափակիչ փուլում է

Սպորտ 18.11.2019   10:19   544

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում կայացան վերջին՝ 10-րդ տուրի առաջին հանդիպումները:

Պորտուգալիայի հավաքականը, արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգին, նվաճեց մրցաշարի եզրափակիչ փուլի թվով 17-րդ ուղեգիրը ։

A խմբում Անգլիայի ընտրանին հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Կոսովոյի թիմին և գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղով Եվրո-2020 եզրափակիչ փուլ մտած Չեխիայի ընտրանին Բուլղարիայում պարտվեց՝ 0:1 հաշվով:

H խմբում առաջին տեղը գրավեց Ֆրանսիան, որը Ալբանիայում 2:0 հաշվով այդ երկրի ազգային թիմին: Աշխարհի գործող չեմպիոնից երկու միավորով ետ մնաց Թուրքիայի ընտրանին, որը խնդիրներ չունեցավ Անդորայի հետ արտագնա մրցախաղում՝ 2:0: Երրորդ տեղը 

Այսօր տեղի կունենան 10-րդ տուրի հերթական հանդիպումները:

D խմբի երկու ուղեգերի համար կպայքարեն երեք թիմեր՝ Դանիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Դանիացիներին ու շվեյցարացիներին ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը, իսկ իռլանդացիներին միայն հաղթանակ է անհրաժեշտ:


 Պիտակներ
         Ֆուտբոլ, Եվրո-2020


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz