Եթե դաշինքը վերցնի մանդատները՝ կշարունակեմ պայքարը խորհրդարանում․ Վանեցյան

Քաղաքական 23.06.2021   12:46   101

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու եմ Խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը Խորհրդարանում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Եթե մենք չենք վերցնում մանդատները, Խորհրդարանը շարունակում է գործել»,- նշեց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է վերահաշվարկի գործընթաց սկսելուն, Վանեցյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում բոլոր խնդիրները վերհանվել են և դրանց կտրվի ընթացք՝ կլինի վերահաշվարկի, թե այլ քաղաքական ուժերի հետ կոնստուլտացիաներ իրականացնելով ՍԴ դիմելու, թե այլ հասանելի գործիքակազմով ընտրությունների արդյունքները վերջնական հասկանալու տեսքով, ողջ գործիքակազմն օգտագործվելու է։


 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz