Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Իրազեկիչ 17.06.2019   12:29   460

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածի, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների համար առկա (Լենինգրադյան 31/5 շինության դիմաց) հետադարձի տեղը: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ հատվածում հետադարձ կարող են կատարել նշված վայրից մոտ 100 մետր անց՝ Շինարարների փողոցի բաժանարար գոտում առկա բացվածքի հատվածում:


 Պիտակներ
         (RUS)


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz