Երկրի տարիքի մասին տեսությունը հերքող հինավուրց թունելներ են հայտնաբերվել

Science News 28.02.2021   23:00   1279

Սասկաչևանի (Կանադա) համալսարանի գիտնականները հայտնաբերել են օվկիանոսի հատակում կես միլիարդ տարի առաջ բնակվող բազմաբջիջ օրգանիզմների կողմից փորված հինավուրց թունելներ։ Նախկինում համարվում էր, որ այդ ժամանակաշրջանում ջրի տակ անողնաշարավորների կյանքի համար անհրաժեշտ թթվածինը բացակայում էր՝ հայտնում է Science Alert-ը։

Հետազոտողները վերլուծել են Կանադայի հյուսիս-արևմուտքի լեռների հանքանյութերը։ Պարզվել է, որ քարերի մեջ միմյանց հատվող 0,5-15 մմ տրամագծով անցքեր են բացված։ Գիտնականները կարծում են, որ նեղ թունելները որդերն են բացել, իսկ խոշորները՝ գազանները։

Որդերի հետքերը վերագրվում են քեմբրյան դարաշրջանին, որը սկսվել է 541 մլն տարի առաջ և ավարտվել է 485 մլն տարի առաջ՝ առաջին դինոզավրերի հայտնվելուց 270 մլն տարի առաջ։


 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz