Էրդողանը ժամանել է Բաքու

Աշխարհ 15.06.2021   10:29   66

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը եւ այլ պաշտոնատար անձինք: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, սպասվում Է, որ Թուրքիայի նախագահը կայցելի 2020թ. 44-օրյա պատերազմում Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի, իսկ օկուպացված հայկական բերդաքաղաք Շուշիում Էրդողանին կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 


 Պիտակներ
         Բաքու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz