Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես եկել

Աշխարհ 09.06.2021   09:52   42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգի

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկոի երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, Սիրիային, Իրանին, Լեռնային Ղարաբաղին (Արցախ) առնչվող հարցեր։  

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։

Էրդողանը և Բայդենն անդրադառնալու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին։


 Պիտակներ
         Էրդողան-Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz