Երաժշտարվեստով ապրող մարդը

Art News 31.05.2021   20:00   1240

Մեր մշակութային արժեքները՝ այդ թվում երգարվեստն անաղարտ պահելը, գալիք սերունդներին փոխանցելը յուրաքանչյուրիս պարտքն է, և, իհարկե, այս հարցում առավել կարևոր ու պատասխանատու դերակատարում են ստանձնում երաժիշտները, երգիչները, այդ ստեղծագործությունները հանրությանը ներկայացնողները։ Մեր այս  դիմանկարով փորձել ենք անդրադառնալ երաժշտարվեստում իր ուրույն ներդրումն ունեցող, երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանի անցած ուղուն։

Նա  հայտնի է երաժշտական  տարբեր ժանրերի ստեղծագործությունների գործիքավորմամբ, դրանց յուրահատուկ շունչ, նոր գույներ ու երանգներ հաղորդելու վարպետությամբ։

Երաժշտարվեստով ապրող այս մարդը մեծացել է երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը, եղբայրը, քույրը երաժիշտներ են: Տարոն Ավետիսյանը երաժշտական նախնական կրթությունը ստացել է երաժշտական դպրոցում՝ ուսանելով դաշնամուրային բաժնում: Այնուհետև սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:  Ուստի, Տարոն Ավետիսյանի երաժշտական բուռն գործունեությունը սկսվել է  այն ժամանակ, երբ  զորակոչվեց բանակ:

Տարոն Ավետիսյանը ծառայել է  Արցախում՝ պաշտպանության բանակում, նրա երաժշտական գիտելիքները տարածելու մեծ պահանջը հանգեցնում է նաև ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթը ստեղծմանը, իսկ 2010-ից այն սկսել է  իր գործունեությունը ծավալել տվյալ ոլորտում: Տարոն Ավետիսյանը աշխատել  է ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում՝ որպես հնչյունային օպերատոր մինչև 2016 թվականը։ Մինչև ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում  աշխատելը՝ 2004 թվականից  աշխատել է   «Սայաթ-Նովա» անսամբլում: 

Տվյալ անսամբլում Տարոն Ավետիսյանն աշխատել է  2004-2016 թվականներին։

Թեև ծավալելով բուռն աշխատանքային գործունեություն` այս երաժիշտը չբավարարվեց միայն ձեռք բերված աշխատանքով: Նա այնուամենայնիվ, շարունակում էր ինչ-որ բան պրպտել և ահա, 2004 թվականին նա հիմնադրել է ձայնագրման ստուդիա, 2016-ից ամբողջապես նվիրվել է իր իսկ հիմնադրած «AV STUDIO»-ին՝ գործիքավորելով բազմաթիվ սիրված ստեղծագործություններ։ 

2019 թվականից Տարոն Ավետիսյանն աշխատում է ոչ միայն իր հիմնադրած «AV STUDIO» ձայնագրման ստուդիայում, այլև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում։ Մարդու գործերը կարող են խոսել նրա վաստակի ու մասնագիտական որակների մասին։

Իր գործունեության ընթացքում Տարոն Ավետիսյանը համագործակցել է ժողովրդական,վաստակավոր արտիստների և արվեստի գործիչների հետ, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված երգիչների հետ։ 

Տարոն Ավետիսյանը նաև հիանալի ընկեր է ու լավ խորհրդատու․ երբ երգիչ-երգչուհիները դիմում են իրեն ու խորհուրդ հարցնում երգի գործիքավորման վերաբերյալ, փորձում է օգնել խորհուրդներով ու համագործակցության ուղիներ է ստեղծում այլ տաղանդավոր երաժիշտների հետ։

2019 թվականից Տարոն Ավետիսյանն իր հիմնադրած ստուդիայում երաժշտական մասնագիտացված դասընթացներ է անցկացնում՝ իր փորձը փոխանցելով մատաղ սերնդին։

Տարոն Ավետիսյանին ՊՆ-ի կողմից շնորհվել է «Ծովակալ Իսակով»  մեդալ ՝ 5D հոգեբանական  արգելքների հաղթահարման ծրագրի  ձայնային էֆեկտները  ստեղծելու համար։

Հայկական բանակի սպա է՝ կոչումով  ավագ լեյտենանտ։

Այն համեմրգները, որտեղ որպես գլխավոր հնչյունային օպերատոր՝ հանդես է եկել Տարոն Ավոտիսյանը, սիրվել են ու գնահատվել հանդիսատեսի կողմից։ Խոսքն այնպիսի մասշտաբային համերգների մասին է, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանի 95-րդ հոբելյանին նվիրված համերգը, Սայաթ-Նովա 300, Գրիգոր Բանանցի հեղինակաց երգերի երեկոն և այլն։ Տարոն Ավետիսյանը հիացրել է նաև ռուսաստանցի և եվրոպացի խստապահանջ հանդեսատեսներին։

Ստեղծագործող ու պրպտող մարդը կյանքում միշտ փնտրտուքի մեջ է․ ճիշտ այդպիսին է նաև Տարոն Ավետիսյանը։ Վերջում անդրադառնանք Տարոն Ավոտիսյանի մտահղացած նոր գաղափարին։

Նա երաժշտարվեստում ունեցած իր փորձն ուզում է միացնել գիտության այն ճյուղին, որը զբաղվում է ձայնի խանգարումներ ունեցող անձանց` երեխաների և մեծահասակների ձայնի խանգարումների կանխարգելման, հայտնաբերման և շտկման գործընթացով: Ուստի, մոտակա ժամանակներում փորձում է հիմնել ձայնի վերականգնման  ինստիտուտ, որտեղ աշխատելու են և՛ Տարոն Ավետիսյանը, և՛ լոգոպեդներ։ Հետևաբար, այդ կենտրոնում  ձայնի խանգարում ունեցող անձիք կարող են ստանալ մասնագիտական բարձր որակի օգնություն։

Որպես դիմանկարի եզրապափում՝ մնում է բեղմնավոր ստեղծագործական օրեր մաղթել երաժշտարվեսի մեջ և երաժշտարվեստով ապրող Տարոն Ավետիսյանին։

Հասմիկ 


 Պիտակներ
         Հասմիկ Բալեյան, Տարոն Ավետիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz