Երևանում Mercedes-ը մխրճվել է ГАЗель-ի մեջ, վերջինս էլ վրաերթի է ենթարկել 4 հոգու

Պատահարներ 19.05.2021   09:49   114

Մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս, բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի հետնամասին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 4 հետիոտնի ու բախվել մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի:

Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնատարը բարձված է եղել շիրմաքարով և այն անսարքության հետևանքով խնդիրներ է ունեցել ու երբ առջևի Mercedes-ը կանգնել և օգնել են բեռնատարին, այդ ժամանակ Գ. Խլոյանը Mercedes ով մխրճվել է ГАЗель-ի հետնամասում:


 Պիտակներ
         Պատահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz