Երևանում hուլիսի 13-18-ը կկայանան բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները

Սպորտ 25.06.2021   15:00   252

Երևանում hուլիսի 13-18-ը կկայանան բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի D ենթախմբի հանդիպումները։

«Վերջապես, կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։
Հայաստան կժամանեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հավաքականները։

Մեր թիմը բավականին լավն է, մեծ է հավանականությունը հաջող ելույթներ ունենալու համար։ Մեր գլխավոր նպատակն է՝ ստեղծել ուժեղ ազգային հավաքական, որը կկարողանա ցանկացած հարթակում պատվով ներկայացնել Հայաստանը»,– նշել է Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

«Այս մրցաշարը նոր փորձություն է մեզ համար։ Շատ ուրախ ենք, որ մեր երկրում տեղի կունենա նման մեծ բասկետբոլային մրցաշար։ Հայաստանի պատմության մեջ երբևիցե նման թիմերի հետ չենք խաղացել, և ավելի հաճելի կլիներ, որ   համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առաջնության ձևաչափը փոփոխությունների չենթարկվեր, և հնարավոր լիներ մրցել 16 թիմերի դեմ։

Ցավոք, որոշում կայացվեց, որ ենթախմբում վեցից ավելի թիմեր ընդգրկված չլինեն։ Բավականին ուժեղ մրցակիցներ ունենք, օրինակ՝ Հունաստանի հավաքականը։ Նրանց վերջին մրցաշարը եղել է 2 տարի առաջ Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության B դիվիզիոնում, որտեղ նրանք զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։ Թիմի հիմնական կազմը հիմնականում 19 տարեկան են, և մեր գերնպատակը հաջորդ տարի 20 տարեկանների թիմ ձևավորելն է:

Գիտակցում ենք, որ B դիվիզիոնում ենք խաղալու։ Այո, բարդ է լինելու, բայց ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։ Պայքարելու ենք մրցանակային տեղի համար»,– ասել է Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը:


 Պիտակներ
         բասկետբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz