Երևանում և ՀՀ մի շարք վայրերում ֆիքսվել է «գալո» երևույթը

Իրադարձային 08.05.2021   10:32   134

Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաեւ Երեւանում ֆիքսվել է մի երեւույթ, որը օդերեւութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Տեղեկացնենք, որ Գալոն մթնոլորտում օպտիկական երևույթ է, լուսավոր, գունավոր շրջանակներ, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բծեր, որոնք առաջանում են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz