Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. Հայկ Մարության

Իրադարձային 25.05.2021   12:50   69

Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում, մինչ օրակարգային հարցերին անցնելը տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր ավտոբուսներն, ի դեպ, համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք:

«Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում:

Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- նշել է քաղաքապետը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz